Անցկացրել եմ մեկշաբաթյա կամավոր աշխատանքներ՝ <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի Արևելյան դպրոցի տարրականի առաջին և երկրորդ դասարանների հետ։ Սովորողների քանակը յուրաքանչյուր դասարանում միջինը 25 հոգի ։ Ծանոթացանք միմյանց հետ։ Առաջին իսկ ծանոթությունից երևաց յուրաքանչյուրի անհատականությունը։ Այնուհետև ռուսերեն հարց ու պատասխանի միջոցով պարզեցի նրանց բանավոր խոսքի ընկալումը, վերարտադրելու ունակությունները,տրամաբանությունը և ստեղծագործական մտածողությունը։ Այդ ամենին և դասվարների ծրագրերին համապատասխան մշակեցի <<Я>> նախագիծը,որը դեռ իր կայացման ընթացքի մեջ է։ Շատ հետաքրքիր էր աշխատել և շփվել, զարգացած,բանիմաց,աշխույժ ,ինչու չէ նաև չարաճճի փոքրիկների հետ։ Դասապրոցեսը անցնում էր բազմաբովանդակ և արդյունավետ։ Յուրաքանչյուր դասի տևողությունը 20 րոպե է,որը կարծում եմ ճիշտ է մշակված, ի տարբերություն հանրակրթական այլ կառույցների։ Որպես օտար լեզու, փոքրիկ սովորողների համար 45 րոպեն կլիներ ծանրաբեռնող և կդառնար ձանձրալի,որքան էլ այն հետաքրքիր ևկազմակերպված լիներ։ Ծանոթացա ուսումնական ծրագրերի չափորոշիչներին։
Այս ամենին զուգահեռ, կրկին կամավոր անցկացրել եմ երկարացված օրվա կազմակերպչի աշխատանքներ, 4-րդ դասարանների սովորողների հետ,որը տևում էր 13։35 — 17։00։ Աշխատանքի ընթացքը ․ 1․Սովորողների ընդունում և հանձնում։ 2․Ճա շ 3․Դասաժամերի ընթացքում արված կիսատ աշխատանքների վերջացում 4․ Լող,հեծանվավարություն 5․Երթ դեպի կրթահամալիրի այլ հաստատություններ և այլ գործողությունների կազմակերպում 6․Տրամաբանական խաղերի կազմակերպում 7․Դասարանի մաքրում և տուն ճանապարհում
Սովորողները մասնակցեցին նաև <<Ներառականության օր կրթահամալիրում>> Ծրագրի շրջանակներում կազմակերպված խաղերին։ Ստացան պատվոգրեր