Ինձ համար Արատեսը բացահայտում էր։ Երբևէ չէի լսել նրա գոյության մասին։ Մինչ ուղևորվելը մտորումների մեջ էի,որ գնում եմ ․ բայց չգիտեմ ուր,ի՞նչպիսի վայր է,հետաքրքիր է թե՞ ոչ։ Եվ այդ մտատանջող հարցերիս պատասխանը դեռ ուղևորության ընթացքում, հասցրեցի լրացնել, ընդհանուր համացանցային տեղեկություններով։ Հրաշալի ինֆորմացիա հավաքեցի ու արդեն անհամբեր էի։ Դեպի նա, ճանապարհը գերեց իր բազմազան ու բազմագույն բնությամբ։
Կանգ առանք Տիգրանաշենի ոլորաններին, որից բացվող համայնապատկերը հիասքանչ էր։Հետո ուղևորվեցինք Զանգակատուն գյուղ՝ Պարույր Սևակի հայրական տուն։Անսպասելի հայտնվեցինք փակ դռան առջև։ Դա մեզ չխանգարեց, որ Մի կերպ սողոսկենք ներս ու վայելենք այգու սալորն ու անմահական խնձորը, անգամ , ասմունքենք Սևակի ստեղծագործություններից։Ցանկությունը մեծ էր ՝ երկար մնալու,բայց ճանապարհը մեզ էր սպասում։
Հաջորդիվ, կանգ առանք Նորավանքում։Ամեն քար ու խաչքար այնքան գեղեցիկ էին և խորհրդավոր,որ այդ ամենից կտրվելը չափազանց դժվար էր։ Հասկացա ՛,որ գնալով հիացմունքս ու զարմանքս ավելի ու ավելի են մեծանում։
Ուղևորությունը շարունակեցինք և հասանք Եղեգիս գյուղ՝ Զորաց եկեղեցի։ Ձորի պռնկին կանգնած, զորավոր ու խորհրդավոր մեզ էր սպասում։ Հիացանք,զորացանք և շարժվեցինք դեպի Արատես։
Վերջապես հասանք Արատես ։Անհամբերությամբ սպասում էի, թե երբ ենք տեսնելու նրան։ եկեղեցուն շրջապատող բնությունը խենթացնող էր։ Ընտրեցինք մեզ հարմար կացարաններ,տեղավորվեցինք։ Եվ ահա եկավ պահը։ Քայլեցինք դեպի եկեղեցի։ Բնությունը մաքուր օդն ու տարատեսակ բերքատու ծառերի պտուղները վայելելով առաջանում էինք։ Ամեն բան աննկարագրելի գեղեցիկ էր։ Իջանք Խաչոց ձոր,որտեղ լեռ քարերը մայր բնությունն իր ձեռքով էր քանդակել։Զովացանք ակունքից եկող սառնորակ ջրով։ Ի վերջո հասանք նպատակակետին։Արատես՝ Մոմիկ վանքը խոնարհված էր,բայց լի նախկինից մնացած հմայքով ու ճարտարապետական ինքնատիպությամբ ։ Ինչքան ուժ ու զորություն,ինչքան աստվածային ու խորհրդավոր էներգիա կար այնտեղ ․․․
Արդեն մթնում էր,բայց ցանկություն չկար եկեղեցուց հեռանալու։ Ի վերջո քայլեցինք դեպի կացարաններ,որտեղ խարույկի մոտ մեզ էր սպասում ընթրիքն ու ջերմ մթնոլորտը՝ համեմված երգ ու պարով։
Անձրևից հետո զով առավոտ էր,արթնացանք ու շտապեցինք Արատեսի հյուսիսում գտնվող Արջաձորը տեսնելու։
Տեսանք, բեռնվեցինք այդ գեղագիտությամբ ևս և ուղևորվեցինք ետ։ Դեպի Երևան , ճանապարհն ընտրեցինք դժվարամատչելի Վարդանանց լեռնացքի կողմով։ Այստեղ էլ կանգառներ ունեցանք։
Վերջին կանգառը Հայրավանքում էր
Արդյունքում Արևելյան դպրոցի դասավանդողներով ճանապարհորդությունից ունեցա շատ հագեցած և անմոռանալի օրեր։