Рубрика: մուտք ճամբար

Առակների վերլուծություն

Լեզվագործունեության պատասխանատու՝ տիկին Մարիետ Սիմոնյանը մանկավարժական ճամբարի մասնակիցներիս հանձնարարել էր անհատական մեկնաբանություն գրել առաջադրած առակների վերաբերյալ․ներկայացնում եմ իմ մեկնաբանությունը․

Փոքրիկ առակներ: Կարել Չապեկ

1․Աքաղաղ

Չի լուսանում։ Ես դեռ ազդանշան չեմ տվել։

Սնապարծ, գոռոզ մարդ

2․Ճնճղուկ

Մեծ բան է՝ սոխա՜կ։ Մենք, ճնճղուկներս, ավելի շատ ենք։

Լավ է լինել մեկը բայց ինքնատիպ քան շատ և նույնատիպ

3․Կոճղ 

Ինչո՞ւ չեն ասում․ «Արժանապատիվ կոճղ»։

Չմատնել մոռացության մարդու երբեմնի լավությունները

4․Աղվես

Բոլոր կենդանի արարածները բաժանվում են երեք կարգի՝ թշնամիների, մրցակիցների և որսի։

Խորամանկ,շահամոլ մարդ

5․Աշխատանքի բաժանում

Ես կնայեմ, թե դուք ինչպես եք աշխատում, իսկ դուք կնայեք, թե ես ինչպես եմ ուտում։

Ուրիշի հաշվին ապրող,ձրիակեր

6․Միօրիկ

Հարյուրամյա՜ կրիա։ Ինչպե՞ս կարելի է այդպես հրեշավոր կերպով հետամնաց լինել։            ժամանակը  անիմաստ սպառող, ինքնահավան մարդ

7․Ճնճղուկ

Ինչպե՜ս, արտույտն իրավացի՞ լինի։ Դա բացառված է։ Ճշմարտությունը մեկն է, և այն՝ ճնճղուկային։

Ամենագետ համարող,իրականում փուչ մեկը

8․Ծածան

Ոչ մի կենդանի էակ չի կարող ապրել՝ խորասուզված օդում։

Պետք չէ լինել օդերով,երևակայություններով լեցուն,պետք է մտածել իրական

9․Աշնան տերև

Ժամանակի պահա՞նջը։ Գիտենք՝ սոսափել քամու դեմ։

 Տվյալ ժամանակի հետ փոխակերպվող,շահի համար հարմարվող

10․Փտում

Ես էլ եմ քայլում ժամանակի հետ։

Չպայքարող,չզարգացող

11․Հարևան

Այդ Արքիմեդը վախկոտի ու դավաճանի մեկն է։ Թշնամին ներխուժում է մեր քաղաքը, իսկ նա իր գծագրերն է գծագրում։

Նախանձով և չարությամբ լեցուն, բանսարկու

12Կատոն ավագ

Ի՞նչ։ Սո՞վ։ Աղքատությո՞ւն։ Անբերրիությո՞ւն։ Դատարկ բան։ Ամենից առաջ անհրաժեշտ է Կարթագենը կործանել։

Նպատակի հասնելու համար ամեն ինչի վրայով քայլող անձնավորություն

13․Ներոն

Քրիստոնյաների հետապնդումը հերյուրանք է։ Մենք միայն հերքում ենք նրանց հայացքները։

Իր հանցանքները  չնդունող,հետևանքների մասին  պատասխանատվություն չկրող

14․Դիկտատոր

Ես հասա համախոհության։ Բոլորը պետք է հնազանդվեն։

 Իր կամքը պարտադրող,բռնակալ մարդ։ 

15․Բռնակալ

Էյ դո՜ւք, տականքնե՛ր։ Ես ձեզանից փառապանծ ազգ ստեղծեցի։

Իր ենթականերին չգնահատող,երեսով տվող անձնավորություն

16․Հայելի

Մարդը լոկ իմ պատկերացումն է։

Իր կեղծը բնականից ավելի ճշմարիտ համարող

17․Մարդը սարդոստայնում

Սպասելը նույնպես հեշտ աշխատանք չի։

Զինվել համբերությամբ դժվարություններն հաղթահարելու համար

18․Հոռետես

Ձեր կարծիքով գարունը կգա՞։ Սիրելիս, դուք լավատես եք։

Ամեն ինչում խնդիր տեսնող,երկնչող

19․Սեր ժողովրդի նկատմամբ

Միայն մեր կուսակցությունն է մեծարում մեր մեծ, հերոսական ժողովրդին։ Բոլոր մյուս կուսակցությունները դավաճաններ են, վախկոտներ, ծախված հոգիներ ու սրիկաներ։

20․Խոզ և մարգարիտ

Բը՜ռռ։ Այս ի՞նչ են լցրել իմ կեղտաջրի մեջ։ Սա ի՞նչ խոզություն է։

Գեղեցիկը չգնահատող,իրեն բոլորից բարձր դասող անձնավորություն

21․Դիվանագիտություն

Մենք, անշուշտ, դատապարտում ենք բռնությունը, բայց պատրաստ ենք զենք տրամադրել։  դավաճան

շահամոլ մարդ

22․Չեզոք

Չեզոքությո՞ւն։ Այդ նշանակում է վաստակել պատերազմում, որ վարում են ուրիշները։

Յուրաքանչյուր իրավիճակից օգուտ քաղող

23․Գաղութացում

Իսկ հիմա հայրաբար հոգանք նրանց մասին, ովքեր ողջ են մնացել։

Սուտ բարեպաշտներ և ցուցամոլներ

24․Խմբագրությունում

Այստեղ ահա հաղորդագրություն է ստացվել, որ միջոց է գտնված գեղձուռուցքի ժանտախտի դեմ։ Դուք չգիտեք՝ մեր կուսակցությունը ժանտախտի կո՞ղմ է, թե դեմ։

Իրենից բարձր դիրք զբաղեցնողից լսած,ցանկացած միտք  առանց մտածելու մեծ կարևորություն տվող,դա տարածող, որպես բացարձակ ճշմարտություն

25․Դիվանագիտություն

Փա՜ռք աստծու, պայմանագիրը կնքված է։ Այժմ եկեք մտածենք, թե ինչպես պիտի խախտենք այն։

Ժողովրդի վստահությունը շահող և այլ նպատակներով չարաշահող անձ

26․Դիվանագետ

Միջազգային իրավո՞ւնք։ Այդ միշտ այն է, որ խախտում են ուրիշները։

Սեփական իրավունքի մասին չտեղեկացված,խոցելի անձ

27․Երկրի կառավարիչ

Ես հայրենիքի սիրո շլացուցիչ օրինակ տվի․ երեք հարյուր հազար մարդու ստիպեցի իրենց կյանքը զոհաբերել նրան։

Ուրիշների քրտնաջան աշխատանքով  ստեղծածը  յուրացնող և դրանով իրեն  բարձր դիրք ապահովող

28․Միջազգային համաձայնություն

Ճագարներ, դուք հավերի հետ պայմանագիր կնքեցիք, որ իրար չեք խժռի։ Տեսնենք, թե ինչ կասի դրան բազեն։

Որքան էլ ուզում է ենթակաները համերաշխ լինեն մեկ է ամեն խոսք հաստատվում է միայն ղեկավարի կողմից

29․Ցիկլոն

Երկրի երեսից ջնջված է հիսուն քաղաք։ Ինչպիսի՜ ցնցող հաջողություն։

Իր զվարճությունների համար՝ ուրիշների կյանքը քաոսի վերածող, պատերազմներ հրահրող

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s